Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
Rename icon.hy.svg   Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
Dolphin-icon.svg  Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար[խմբագրել կոդը]

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Մալթայի օրդեն[խմբագրել կոդը]

Մալթայի օրդեն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մալթայի օրդենՄալթայի միաբանություն Կարծում եմ հայերեն տարբերակով ավիլի ճիշտ է: 46.70.11.43 09:44, 28 Մայիսի 2021 (UTC)

Նաև կարելի է Մալթայի Ուխտ տարբերակը: --46.70.11.43 09:50, 28 Մայիսի 2021 (UTC
Symbol declined.svg Դեմ Քանի որ անվանումը հենց «օրդեն» է կարծում եմ պիտի անվան կողքը գրվի օրդեն:--POitor քննարկում 19:16, 5 Հունիսի 2021 (UTC)
Արդի հայերենի բացատրական բառարանում «օրդեն» բառի հայերեն բացատրությունը «միաբանություն», «ուխտ» է։ Ես կողմ եմ անվանափոխությանը։--Գարդմանահայ (քննարկում) 11:45, 23 Հունիսի 2021 (UTC)

Մեծապատիվ_մուրացկաններ[խմբագրել կոդը]

Մեծապատիվ_մուրացկաններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մեծապատիվ_մուրացկաններՄեծապատիվ մուրացկանները

մի շարք գրքերում ([1], [2], [3], [4]) հոդով է, իսկ արևմտահայերենում՝ առանց հոդ ([5], [6])։--Voskanyan (քննարկում) 05:54, 17 Հուլիսի 2021 (UTC)

  • Symbol declined.svg Դեմ, քանի որ ստեղծագործությունը գրված է արևմտահայերենով. նույն հաջողությամբ «Ինկած բերդի իշխանուհին» հո չե՞նք դարձնի «Ընկած բերդի իշխանուհին»: --Valen1988 (քննարկում) 17:26, 31 Հուլիսի 2021 (UTC)

Անփառունակ_սրիկաները_(ֆիլմ,_2009)[խմբագրել կոդը]

Անփառունակ_սրիկաները_(ֆիլմ,_2009) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անփառունակ_սրիկաները_(ֆիլմ,_2009)Անփառունակ բճերը

Անգլերենում ասում են «Inglourious Basterds», ռուսերենում՝ «Бесславные ублюдки»։ Basterd-ը կամ ублюдок-ը անօրինական երեխա է նշանակում։ Հայերենում ասում են բիճ։ «Բիճ» բառը հայերենում էլ փոխաբերական իմաստ ունի, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի թարգմաել «Անփառունակ բճերը»։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:36, 1 Օգոստոսի 2021 (UTC)

Շուշիի ճակատամարտ[խմբագրել կոդը]

Շուշիի ճակատամարտ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Շուշիի ճակատամարտՇուշիի գրավում Հայերեն Վիքիպեդիայում կա համայնքային որոշում, որի համաձայն Արցախի վերաբերյալ հոդվածներում տեսակետների ներկայացման ժամանակ սկզբնականը ներկայացվում է այսպես ասած Արցախի տեսակետը, այնուհետև՝ Ադրբեջանի։ Բացի այդ, Շուշիի վերաբերյալ ռազմական գործողությունը չենք կարող զուտ ճակատամարտ ներկայացնենք, քանի որ այն հայկական աղբյուրներում լայնորեն ներկայացվում է որպես գրավում։ Այնպես ինչպես կա Շուշիի ազատագրում հոդված, նույն տրամաբանությամբ պետք է լինի Շուշիի գրավում հոդված։ Գարդմանահայ (քննարկում) 13:44, 21 Սեպտեմբերի 2021 (UTC)

  • Symbol support vote.svg Կողմ: Վերոբերյալ հիմնավորմանը զատ հավելեմ, որ համաձայն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության, մինչև հայտարարության ընդունման պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից։--Ավետիսյան91 (քննարկում) 05:18, 22 Սեպտեմբերի 2021 (UTC)

Հադրութի ճակատամարտ[խմբագրել կոդը]

Հադրութի ճակատամարտ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հադրութի ճակատամարտՀադրութի գրավում Հայերեն Վիքիպեդիայում կա համայնքային որոշում, որի համաձայն Արցախի վերաբերյալ հոդվածներում տեսակետների ներկայացման ժամանակ սկզբնականը ներկայացվում է այսպես ասած Արցախի տեսակետը, այնուհետև՝ Ադրբեջանի։ Բացի այդ, Հադրութի վերաբերյալ ռազմական գործողությունը չենք կարող զուտ ճակատամարտ ներկայացնենք, քանի որ այն հայկական աղբյուրներում լայնորեն ներկայացվում է որպես գրավում։ Այնպես ինչպես կա Շուշիի ազատագրում հոդված, նույն տրամաբանությամբ պետք է լինի Շուշիի գրավում և Հադրութի գրավում հոդվածներ։ Գարդմանահայ (քննարկում) 13:44, 21 Սեպտեմբերի 2021 (UTC)